Տնտեսական07:30, 14 Օգոստոս 2018
The Guardian-ի արձագանքը Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին

Անգլիական «The Guardian» հեղինակավոր թերթն անդրադարձել է Թուրքիայում ազգային արժույթի փոխարժեքի տատանմանը՝ նշելով, որ այս իրավիճակը պետք է մտահոգիչ լինի բոլորի համար:
Թերթի տնտեսական բաժնի խմբագիր Լարի Էլիոթն իր վերլուծական հոդվածում կենտրոնացել է Թուրքիայի տնտեսության վրա՝ արձանագրելով, որ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի հանդեպ վարած քաղաքականության պատճառով տեղի ունեցող թուրքական լիրայի արժեզրկումը կարող է բացասական հետևանքներ ունենալ բոլորի համար:
Էլյոթը նշում է, որ այս խնդիրները հաղթահարելու համար Թուրքիան այլևս չունի ժամանակ և այլընտրանք, ուստի մեծ է հավանականությունը, որ առաջիկայում բոլոր ֆինանսական շուկաներում կզգացվեն այս գործընթացի բացասական ազդեցությունները:
Հոդվածի հեղինակը հիշեցրել է նաև 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին՝ ընդգծելով, որ ճգնաժամն ԱՄՆ-ի և եվրոպական բանկերին հարվածելուց առաջ սկիզբ էր առել այլ երկրներում: Ըստ Էլիոթի՝ Մեքսիկայից մինչև Ինդոնեզիա, Բրազիլիայից մինչև Արգենտինա ծավալվող ֆինանսական շուկաներում 15 տարվա մեջ իրար ետևից ճգնաժամեր տեղի ունեցան, որոնց անտեսումն էլ հանգեցրեց 2008թ. գլոբալ ճգնաժամին:
Այս առումով հեղինակը կարևորում է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն ու հավելում. «Այն, ինչ այժմ տեղի է ունենում Թուրքիայում, կարող է դիտարկվել որպես լոկալ մի ճգնաժամ, բայց այն ավելի լուրջ մասշտաբների հասնելու ներուժ ունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |