Տարածաշրջան13:49, 14 Օգոստոս 2018
Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Բաքվում մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ-ի դեմ: Պատճառը Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն են:
Մասնակիցները հավաքվել են Բաքվի թուրքական դեսպանատան առջև և իրենց զորակցությունն են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Կեցցե Թուրքիան, կեցցե Էրդողանը», «Այրեք դոլարը»։
Մասնակիցներից Մուհարրեմ Իսմայիլովը լրագրողների հետ զրույցում ասել է.
«Այսօր Թուրքիայի կողքին կանգնած են Ադրբեջանը, Պակիստանը, Կատարը և Միջին Ասիայի եղբայրական երկրները։ Միացյալ Նահանգները 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ցանկացավ իրականացնել հեղաշրջում, բայց չկարողացավ։ Հիմա էլ ցանկանում է Թուրքիայում ֆինանսական ճգնաժամ ստեղծել»։
Ակցիայի մեկ այլ մասնակից Նազիմ Աջալովը պատժամիջոցների պատճառ է համարել այն, որ Թուրքիան տարածաշրջանում մեծացնում է իր տնտեսական և քաղաքական ուժը։
Միջոցառման ընթացքում Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արվել օգտագործել թուրքական ապրանք և թուրքական լիրա։
Որպես բողոքի նշան, ակցիայի մասնակիցներն այրել են դոլարի թղթադրամներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |