Մշակութային13:18, 15 Օգոստոս 2018
Թուրքիայում հայկական պատմական եկեղեցին կործանման եզրին է (լուսանկարներ)

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցին ոչնչացման եզրին է։ Չնայած այն հայտարարվել է «տուրիստական գոտի», այնուամենայնիվ, որևէ վերակառուցման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացվել:
Ժամանակին եկեղեցին ներառվել էր Թուրքիայի զարգացման նախարարության կողմից իրականացվող ֆինանսական ծրագրի մեջ։ Մինչև 2013թ. այն օգտագործվում էր որպես գոմ։ Նախարարության որոշմամբ՝ նախատեսվում էր պահպանության տակ առնել հայկական պատմական գյուղն ու եկեղեցին, մաքրել և կարգի բերել շրջակայքը։
Աղբյուրը նշում է, որ ամեն օր եկեղեցու պատերի վիճակը գնալով վատանում են։ Եկեղեցին բազմիցս թիրախավորվել է գանձագողերի կողմից, իսկ տարածքում փորվել են մեծ փոսեր։
Եկեղեցին գտնվում է Ուրֆա քաղաքից 10կմ հեռավորության վրա՝ հյուսիսարևելքում։ Նախքան Հայոց ցեղասպանությունը եկեղեցու հարևանությամբ եղել է դպրոց, որտեղ ուսանել է 100-ից ավել աշակերտ։ 1881թ.-ին եղեկեղեցին վերակառուցվել է ոմն Հակոբ Արդվիսյանի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |