Տնտեսական12:02, 15 Օգոստոս 2018
Ռուս փորձագետ․ «Թուրքիան չի կարող վնասել ԱՄՆ տնտեսությանը»

Ռուս քաղաքական փորձագետ Աննա Գլազովան անդրադարձել է ամերիկյան էլեկտրատեխնիկան բոյկոտելու մասին Էրդողանի կոչին։
«Russia Today» հեռուստաալիքի հետ զրույցում Գլազգովան մասնավորապես ասել է․ «Թուրքական կողմի այս որոշումն իրականում անսպասելի էր, քանի որ վերջին օրերին Էրդողանը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին՝ թիկունքից հարվածելու մեջ։ Էրդողանն ասում էր, որ ԱՄՆ-ն կրակել է իր դաշնակցի ոտքին, քանի որ Թուրքիան ԱՄն-ի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։ ԱՄՆ-ն իսկապես էլ Թուրքիայի տնտեսությանը ծանր հարված հասցրեց, Թուրքիայի կառավարության տեսակետից այդ քայլերը միանշանակ անարդար են և տնտեսական շանտաժի տարրեր են պարունակում»։
Սակայն ռուս մասնագետը հավելել է, որ իրականում Թուրքիան ամերիկյան տնտեսությանը վնաս հասցնելու որևէ հնարավորություն չունի։ «Այդ պատճառով ամենաճիշտ որոշումն այն կլինի, որ փորձ արվի միավորել այն երկրների ուժերը, որոնց դեմ ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է մղում։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և Ռուսաստանը, աշխատում են ԱՄՆ-ի այդ գործողություններին համատեղ պատասխան տալու ուղղությամբ։ Նման քայլեր կարող են լինել առևտրում դոլարից հրաժարվելը, ակտիվներն ԱՄՆ-ից դուրս բերելը և միջազգային առևտրում ազգային արժույթի օգտագործումը», - նշել է ռուս փորձագետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |