Տարածաշրջան11:29, 15 Օգոստոս 2018
Անկարան արձագանքել է F-35 կործանիչների մատակարարումը դադարեցնելու մասին Թրամփի որոշմանը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային:
«F-35 կործանիչների հարցում Թուրքիան ոչ միայն գնորդ է, այլև գործընկեր։ Մինչև հիմա անհրաժեշտ վճարումներ են իրականացվել։ Եթե գործը հասնի, նրան, որ այդ ինքնաթիռները չմատակարարվեն մեզ, ապա Թուրքիան կդիմի խնդրի իրավական լուծմանը: Բայց հույս ունենք, որ բանը դրան չի հասնի։ Բոլորը պետք է իմանան, որ չեն հասնելու ոչնչի, եթե շարունակեն Թուրքիայի հետ հարաբերվել սպառնալիքներով»,- ասել է Քալընը։
Վերջինս ԱՄՆ-կողմից պատժամիջոցները որակել է որպես «պատերազմ Թուրքիայի» դեմ։
Նշենք, որ օգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահը վավերացրել էր 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ Նախագծի մեջ ներառված էր վերոնշյալ ռազմական ինքնաթիռների մատակարարման ժամանակավոր դադարեցումը։
Բացի այդ ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի նկատմամբ։ Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին էր լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան մի շարք ապրանքատեսակների նկատմամբ։
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարվածության գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում Իզմիրում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |