Միջազգային13:12, 15 Օգոստոս 2018
ԱՄՆ Պետքարտուղարության և Սպիտակ տան արձագանքը՝ թուրք-ամերիկյան լարվածությանը

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարահ Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հիասթափեցրել է այն փաստը, որ Թուրքիան ազատ չի արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին, ԱՄՆ գլխավոր հյուպատոսության կալանավորված աշխատակիցներին (Մեհմեթ Թոփուզը մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ) և ամերիկացի այլ քաղաքացիների:
«Թրամփը շատ զայրացած է Թուրքիայի այդ վարմունքից»:
Սանդերսն ասել է, որ շարունակելու են հորդորել Թուրքիային ազատ արձակել ԱՄՆ վերոնշյալ քաղաքացիներին:
Մամուլի քարտուղարը նաև անդրադարձել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչի հանդիպմանը: Բոլթոնը հանդիպման ընթացքում Քըլըչին իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում բանտարկված ԱՄՆ քաղաքացիների հարցի կապակցությամբ:
Իսկ ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթը օգոստոսի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ուշադրություն է հրավիրել մի քանի հարցերի վրա:
Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է. «Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները շատ հեռու են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունից, ձեռնարկած միջոցառումներից և մեխանիզմներից: Տնտեսագետները ևս ձեզ նույնը կփաստեն»:
Հերդեր Նյուերթը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի՝ ամերիկյան էլեկտրոնային արտադրանքների դեմ բոյկոտի որոշմանը, ասել է. «Չեմ կարող հաստատել, որ դա ճիշտ է: Որպեսզի հասկանք սա ռեալ քաղաքականություն է, թե ոչ, պետք է սպասենք»:
Հիշեցնենք, որ լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ն ևս մեկ պատժամիջոց էր կիրառել Թուրքիայի դեմ։ Արգելվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Աբուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքն ԱՄՆ։ Պատճառն այն էր, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հաքան Ֆիդանը հաստատել էր, որ Անկարան տեխնիկական կապեր է պահպանում Իսրայելի հետ՝ Սիրիայում թյուրըմբռնումները կանխելու համար:
Ամերիկյան մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Թրամփը նախատեսում է մերձավորարևելյան շրջագայությանն ավելացնել նաև Թուրքիա այցը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանդրության փոփոխության վերաբերյալ հնչեցվող պահանջներին:
Նիկոս Դենդիասը համեմատականներ է անցկացրել Եվրոպայի և Թուրքիայի ռազմարդյունաբերական կարողություններիի միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |