Իրավական13:37, 16 Օգոստոս 2018
Ո՞վ է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի պատճառ դարձած հոգևորականի հայ փաստաբանը
Վերջին օրերին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական լարվածության և «առևտրային պատերազմի» պատճառ դարձած ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի փաստաբանը ազգությամբ հայ Ստեփան (Իսմայիլ) Ջեմ Հալավուրթն է:
Թուրքիայում միսիոներական առաքելություն իրականացնող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը 2016 թվականի դեկտեմբերի 9-ին թուրքական դատարանի որոշմամբ լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր: Նա մեղադրվում է «Հիզմեթ» կրոնական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
Հոգևորականի ձերբակալությունը լարվածություն է մտցրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Երկու երկրների միջև ծագած դիվանագիտական ճգնաժամը ավելի խորացավ այն բանից հետո, երբ չնայած ամերիկյան կողմի Բրանսոնին ազատ արձակելու պահանջներին հոգևորականին, թուրքական դատարանը փոխել էր նրա խափանման միջոցը` սահմանելով տնային կալանք:
Ստեփան Ջեմ Հալավուրթը Թուրքիայում ճանաչված փաստաբան է, հատկապես հայտնի է հայերին վերաբերող դատական գործերում ներգրավվածությամբ: Նա ժամանակին նույնիսկ եղել է «Դերսիմի հայերի միության» նախագահը: Իր գլխավորած դերսիմահայերի խմբի հետ մասնակցել է 2015թ. տեղի ունեցած «Համահայկական 6-րդ խաղերին»:
Նա 17 տարեկանում է իմացել, որ հայ է: Այնուհետև դերսիմահայերի միությունը հիմնելուց հետո՝ 2013 թ. եկել է Հայաստան և մկրտվել է հայկական եկեղեցում՝ վերցնելով Ստեփան անունը: Հոտագայում շուրջ 40 դերսիմահայեր, այդ թվում՝ Հալավուրթի ընտանիքի անդամները եկել են Հայաստան և մկրտվել:
Հալավուրթը Թուրքիայում որպես փաստաբան ներգրավված է մի քանի աղմկահուրույց դատական գործերում: Նա հանդիսանում է Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում 2011 թ ապրիլի 24-ին ծառայակցի կողմից սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչի ընտանիքի փաստաբանը:
Ինչպես նաև 2007թ հունվարի 19-ին Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող, «Ակոս» հայկական թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկն է:
Հալավուրթը հատկապես աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով. ընդգծված հայամետ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |