Միջազգային13:38, 16 Օգոստոս 2018
Թուրքիան վաճառել է իր կողմից գնված ամերիկյան պարտատոմսերի 45 տոկոսը
Թուրքիան, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ամերիկյան պարտատոմսերն անցյալ տարվա վերջին կիսամյակի համեմատությամբ նվազեցրել է 23.8 միլիարդ դոլարով: Եթե նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ Թուրքիայի կողմից ձեռք բերված ամերիկյան պետական պարտատոմսերի ընդհանուր արժեքը կազմում էր 52․6 մլրդ դոլար, ապա 2018թ․ առաջին կեսին դրանց ծավալը նվազեցվել է 45.24%-ով՝ կազմելով 28.8 միլիարդ դոլար:
Ամենից շատ ամերիկյան պետական պարտատոմսեր ձեռք բերած երկիրը Չինաստանն է, որը 2018 թվականի հունիս ամսվա դրությամբ տնօրինում է 1 տրիլիոն 178 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան պարտատոմսերի։ Այս ցուցակում երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 1 տրիլիոն 30 միլիարդ դոլարով։ Իսկ երրորդ տեղում Բրազիլիան է, որի ձեռք բերած ամերիկյան պետական պարտատոմսերի ընդհանուր արժողությունը կազմում է 300 միլիարդ դոլար։
ԱՄՆ պատժամիջոցների թիրախում գտնվող Ռուսաստանի պարտատոմսերը անցյալ տարվա վերջին կիսամյակի համեմատությամբ հունիս ամսին նվազել են 87․3 միլիարդ դոլարով: Եթե 2017թ. դեկտեմբեր ամսվա վերջին պարտատոմսերը կազմում էին 102․2 միլիարդ դոլար, ապա 2018թ. հունիս ամսվա դրությամբ այս ցուցանիշը նվազել է՝ հասնելով 14․9 միլիարդ դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Կողմերը նաև մտադրություն ունեն ստեղծել ազատ առևտրի ավելի ժամանակակից համաձայնագիր։
Թուրքիայի իշխող կուսակցություն փոխնախագահը գրառում է արել Իսրայելի վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
«AMAC Aerospace» կազմակերպությունը Թուրքիայի Բոդրումի օդանավակայնում ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման նոր շինություն է կառուցելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |