Տարածաշրջան07:35, 16 Օգոստոս 2018
Կատարը 15մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում
Կատարի էմիր Համեդ ալ-Սանին մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ավելի քան 3 ժամ տևած հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահական պալատում։
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ կողմերը քննարկել են թուրք-կատարյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Հայտնի է դարձել, որ Կատարը 15 մլրդ դոլարի ներրդրումներ է նախատեսում կատարել Թուրքիայում։
«Կատարը 15 մլրդ դոլարի չափ ներդրում է իրականացնելու Թուրքիայում։ Թուրքիայի տնտեսության հիմքերն ամուր են և մենք այս գործընթացից ուժեղացած ենք դուրս գալու»,- ասել է Քալընը։
Էրդողանի և Կատարի Էմիրի միջև կայացած հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը։
Վերջինս դրա վերաբերյալ «Twitter» գրառում է կատարել.
«Աշխարհը մեկ անգամ ևս ականատես եղավ թուրք-կատարյան բարեկամությանը։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությունն ավելի ենք զարգացնելու»։
Թուրքական մի շարք այլ աղբյուրներ նկատել են տալիս, որ այդ ներդրումներն իրականացվում են թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների և Թուրքիայի տնտեսության ճգնաժամի պայմաններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |