Տնտեսական08:32, 16 Օգոստոս 2018
«Տնտեսական պատերազմը սպառնում է թուրք-ամերիկյան տնտեսական շահերին»

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի փոխնախագահ և միջազգային հարաբերությունների նախագահ Մայրոն Բրիլիենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար մեծ ռիսկեր է ստեղծում Թուրքիայից ներկրվող ապրանքատեսակների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելը:
Մայրոն Բրիլիենթի գրավոր հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան լարվածությունը սպառնում է երկու երկրների տնտեսական շահերին և վտանգում երկարամյա դաշինքնը:
Բրիլիենթը, անդրադառնալով տնտեսական պատերազմին, շեշտել է, որ այն լուրջ հարված է հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը: Ինչպես նաև ցնցել է ԱՄՆ համաշխարհային հեղինակությունը և մեծ վնաս է հասցրել ամերկացի աշխատավորներին, ֆերմերներին:
«ԱՄՆ և մյուս երկրների միջև լարվածության սրումը լուրջ ռիսկեր է առաջացնում զարգացող շուկաների, եվրոպական բանկերի և ի վերջո ԱՄՆ-ի տնտեսության համար»- նկատել է տվել Բրիլիենթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |