Տարածաշրջան11:57, 16 Օգոստոս 2018
Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը մասամբ կվերացվի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է Թուրքիայի արտահանողների միության կողմից կազմակերպված ընթրիքին։ Դրա ընթացքում նա խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի վերացմանն ուղղված բանակցությունների մասին։
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ նախօրեին ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն տարածաշրջանային խնդիրներ, այլև Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու հարցը։
«Մենք սկզբունքորեն համաձայնության եկանք թուրք գործարարների, բեռնատար մեքենաների վարորդների համար վիզային ռեժիմի վերացման հարցում։ Բայրամից հետո (մահմեդական «Քուրբան բայրամը» տոնը - խմբ․) համատեղ աշխատանքային խումբ կկազմվի, այս համաձայնությունը կյանքի կկոչվի։ Մեր նպատակն է ամբողջովին վերացնել մեր երկրների միջև առկա վիզային ռեժիմը։ Մինչ ռուս-թուրքական ճգնաժամը վիզային ռեժիմ չկար, նույնիսկ բանակցություններ էինք սկսել առանց անձնագրի փոխադարձ ուղևորությունները հնարավոր դարձնելու ուղղությամբ», - ասել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |