Տարածաշրջան10:47, 16 Օգոստոս 2018
Իրաքի նավթային նախարարությունն արգելել է քրդերենը

Իրաքի նավթային նախարարությունը, մատնանշելով 1968 թ. ընդունված մի օրենք, Քերքուքում գործող պետական «Հյուսիսային գազ» ընկերության գրագրության մեջ արգելել է քրդերենի գործածումը:
Գրագրության մեջ քրդերենը գործածողներին պատիժ է սպառնում։ Քրդերն ընդդիմացել են այս որոշմանը, քանի որ Իրաքյան Քուրդիստանը մեծ մասնաբաժին ունի երկրի նավթի արտահանման բնագավառում։
Որոշումն ընդունվել է ընկերությունում ստուգումներ անցկացնելուց հետո: Գլխավոր քննիչ Համդան Օջաիլ Ռաշիդը նամակ է հղել ընկերությանը, որում նշված է. «Կազմակերպության գրագրությունների մեծ մասում քրդերեն արտահայտություններ են գործածվում: Սա հակասում է 1968 թ. ընդուված Արաբերեն լեզվի անվտանգության պահպանման մասին օրենքին»:
Նամակում ընդգծվում է նաև միայն արաբերեն գրագրություն վարելու անհրաժեշտությունն ու չենթարկվողներին պատժի ենթարկելու հեռանկարը:
Քուրդիստանի հայրենասերների միությունը ներկայացնող պատգամավոր Ռեբվար Թահան հակասահմանադրական է համարել այդ որոշումը։ Նա հիշեցրել է, որ ըստ սահմանադրության՝ արաբերենի հետ մեկտեղ քրդերենը նույնպես համարվում է պաշտոնական լեզու։
Նշենք նաև, որ նավթային շահույթի բաշխումը Իրաքի կենտրոնական իշխանության և Իրաքյան Քուրդիստանի միջև գլխավոր բանավեճի թեմաներից է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |