Միջազգային10:21, 17 Օգոստոս 2018
ԱՄՆ Գանձապետարանի նախարար.«Թուրքիան թող պատրաստվի նոր պատժամիջոցների»
ԱՄՆ գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչին զգուշացրել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ, եթե վերջինս անհապաղ ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: Մինչդեռ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքն ավելի վաղ տեղեկացրել էր, թե լավ կապի մեջ է ԱՄՆ-ի իր գործընկերոջ հետ:
Ըստ ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության՝ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը բարձրացել է՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով շուրջ 5.90 լիրա:
Թրամփը Մնուչինից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է տիրում պատժամիջոցների հարցում: Մնուչինը տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարության որոշ անդամների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Եվ եթե Բրանսոնն անհապաղ ազատ չարձակվի, ապա Թրամփի հետ միասին կքննարկեն նոր պատժամիջոցների կիրառման հարցը:
ԱՄՆ նախագահն առանց անուններ տալու ակնարկել է, որ իր միջամտությամբ է ազատ արձակվել Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանը: Եվ չնայած այս ամենին՝ Թուրքիան դեռ ազատ չի արձակել ամերիկացի հոգևորականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի ազգային հետախուզական ակադեմիայի նախագահը ելույթ է ունեցել «Հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո վերջին իրավիճակն ու հնարավորությունները տարածաշրջանում» պանելային քննարկմանը։
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը նշել է, որ Թուրքիայի նավթային ընկերությունները Սոմալիում 15 հզ․ քառակուսի կիլոմետր ծովային տարածքում հետախուզման լիցենզիա ունեն։
Նշենք, որ վերոհիշյալ միջանցքը հանդիսանում է Միջին միջանցքի անցումներից մեկը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները զուտ տնտեսական խնդիրների անդրադարձով հնարավոր չէ լուծել, այլ այն բավականին բարդ է և ունի տարբեր շերտեր։
Նշվում է, որ երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Իսրայելի ռազմագործողությունների և Մերձավոր արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ իրազեկող ելույթ են ունենալու:
Լիբանանում Թուրքիայի դեսպան Ալի Բարըշ Ուլուսոյը հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու նպատակով ճանապարհ ընկած նավերն արդեն տեղում են:
Նշվում է, որ բերման ենթարկված անձը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։
Նրանց թվում է նաև Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանի ղեկավարի օգնական Սադիե Աքթինը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |