Հասարակական07:18, 17 Օգոստոս 2018
UNESCO-ն համշենահայերենը ներառել է անհետացող լեզուների ցանկում
«UNESCO»-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտեզի» համաձայն՝ Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդեն մեռած։
Այդ լեզուների ցանկում են Տրապիզոնում միայն տարեցների շրջանում խոսվող պոնտոսյան հունարենը, Արթվինի Խոփա շրջանում խոսվող հայերենի յուրահատուկ բարաբռներից մեկը՝ համշենահայերենը, Չամլըհեմշինում առավելապես մեծահասակների շրջանում խոսվող լազերենը, Էդիրնեի տարածաշրջանում տարեցների շրջանում խոսվող գնչուական լեզուն, դարձյալ Էդիրնեում խոսվող գագաուզերենը, Թուրքիայում շուրջ 5-6 հազար անձանց շրջանում խոսվող սեֆարդերենը և այլն։
Թուրքական «Hürriyet» թերթը առանձին-առանձին խոսել է անհետացման եզրին գտնվող գրեթե բոլոր այս լեզուների ներկայացուցիչների հետ։ Համշենահայերենի կրողները հիմնականում բնակվում են Արթվինի Խոփա շրջանում։ Խոփայի Քեմալփաշա ավանում են բնակվում համշենահայ Այշե Ալգյուրը՝ որդու և հարսի հետ։ Նրա մյուս երեխաները տեղափոխվել են մեծ քաղաքներ։
«Երբ ես ծնվել եմ, այստեղ հայեր չեն եղել։ Նրանք գնացել էին, բայց իրենց լեզուն մնացել էր։ Աչքս բացեցի՝ համշենահայերեն լսեցի, մեծացա՝ թուրքերեն սովորեցի», - պատմում է Այշեն։
Քեմալփաշայում համշենահայերենը հիմնականում մեծահասակների շրջանում է խոսվում, իսկ երիտասարդների հետ թուրքերեն են խոսում։ Իսկ երբ տարեց համշենցիները մահանում են, համշենահայերեն խոսողների թիվն էլ հետզհետե նվազում է։ Այշեի խոսքով՝ այստեղ ոչ ոք համշեներենի այբուբենը չգիտի, գրել-արդալ՝ նույնպես։ Նա իր ողջ կյանքի ընթացքում որևէ համշենահայերեն գիրք չի տեսել։
Այշե Ալգյուրի հարևան Գյունայ Շերեմեթը միայն մասամբ է տիրապետում համշենահայերենին։ Իսկ նրա 5 և 7 տարեկան երեխաները, թեև հասկանում են համշենահայերեն, բայց չեն խոսում։ Շերեմեթը պատմում է, որ ամեն կերպ փորձել է երեխաներին համշեներեն սովորեցնել, բայց քանի որ թե բակում, թե դպրոցում իշխող լեզուն թուրքերենն է, երեխաները հեշտությամբ մոռանում են համշենահայերենը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |