Իրավական14:08, 17 Օգոստոս 2018
Թուրքիայում կալանավորված քանի՞ ԱՄՆ քաղաքացի կա
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը մեծ չափով կապվում է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի անվան հետ։ Այնինչ, երկկողմ բանակցությունների օրակարգում դրված է նաև Թուրքիայում կալանավորված մի շարք այլ ԱՄՆ քաղաքացիների հարցը։ Այս մասին հայտարարել էր ԱՄՆ արտաքին գործերի նախարարի խոսնակ Հիթեր Նոյերթը՝ նախորդ շաբաթ ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակության հետ հանդիպման առթիվ մեկնաբանություններ կատարելիս։
Սակայն որևէ հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե Թուրքիայում հատկապես քանի ազատազրկված ԱՄՆ քաղաքացի կա, ում հարցը երկկողմ բանակցությունների օրակարգում է։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ վերջին երկու տարում Թուրքիայում ձերբակալվել կամ կալանավորվել է 12 կամ 20 ԱՄՆ քաղաքացի, որոնց մեծ մասը Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաներ են եղել:
Մամուլի հրապարակումներում անորոշ տեղեկատվություն կա այն մասին, որ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո հայտարարված և 2 տարի տևած արտակարգ դրության ռեժիմի պայմաններում «տասնյակ» ԱՄՆ քաղաքացիներ Թուրքիայում ենթարկվել են իրավական հետապնդման, արտաքսվել են երկրից, ձերբակալվել են կամ կալանավորվել։ Իսկ ներկա դրությամբ Թուրքիայում բանտարկված կամ տնային կալանքի դատապարտված ԱՄՆ քաղաքացիների թիվը համեմատաբար «մեծ չէ»։
Հայտնի է նաև, որ բացի քահանա Բրանսոնից, Թուրքիայում ազատազրկված մյուս բոլոր ԱՄՆ քաղաքացիները նաև Թուրքիայի քաղաքացիություն ունեն։ Նրանք բոլորը կալանավորվել են արտակարգ դրության ռեժիմի ընթացքում՝ հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննությունների շրջանակներում։ Մյուս կողմից, ԱՄՆ–ը Թուրքիայի հետ բանակցություններում որևէ պահանջ չի ներկայացնում իր այն քաղաքացիների հետ կապված, ովքեր Թուրքիայում դատապարտվել են այլ պայմաններում և այլ հանցագործությունների համար։
Մինչ օրս ԱՄՆ-ի կողմից հաստատվել և մամուլում հրապարակվել է միայն ԱՄՆ-ի 6 քաղաքացու և ԱՄՆ ներկայացուցչարանների 3 տեղաբնակ աշխատակցի անուն, ովքեր Թուրքիայում անազատության մեջ են գտնվում։
Էնդրյու Բրանսոն - 20 տարի Թուրքիայում բնակված Բրանսոնը ձերբակալվել և կալանավորվել է 2016թ․ դեկտեմբերին՝ Թուքրիայում ահաբեկչական խմբավուրում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) հետ կապի մեղադրանքով։
Սերքան Գյոլգե - ՆԱՍԱ-ի 38 –ամյա այս աշխատակիցը կալանավորվել է 2016թ․ Հաթայում։ Նա մեղադրվել է Գյուլենական ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ և դատապարտվել 7․5 տարվա ազատազրկան։
Իսլամ Քուլ և Մուստաֆա Քուլ – Փենսիլվանիայի Widener համալսարանում սովորող եղբայրները 2016թ․ օգոստոսին հանգստի նպատակով մեկնել են Թուրքիա, որտեղ մեղադրվել են Գյուլենական համայնքի անդամ լինելու մեջ և կալանավորվել։
«New York Times»-ը հայտնում է նաև Թուրքիայում կալանավորված մի զույգի մասին, որոնց անունները չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ երկքաղաքացիություն ունեցող զույգը նույնպես մեղադրվել է ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Տղամարդը ներկայումս գտնվում է Սինջարի բանտում, իսկ կինը փոքր երեխա ունենալու պատճառով պայմանականորեն ազատ է արձակվել։
Համզա Ուլուչայ - շուրջ 20 տարի որպես թարգմանիչ աշխատել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանում։ Ձերբակալվել է 2017թ․ փետրվարին, կալանավորվել՝ մարտին։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ -PKK) անդամ լինելու մեջ և կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման։
Եվս երկու պաշտոնյա, ում հարցը ԱՄՆ-ը բարձրացրել է երկկողմ բանակցությունների ժամանակ, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի տեղաբնակ աշխատակիցներն են։
Մեթին Թոփուզ - թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ամերիկացի աշխատակիցը ձերբակալվել և կալանավորվել է 2017թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրան Գյուլենական համայնքին անադամակցության մեղադրանք է առաջադրվել։ Թոփուզի կալանավորման պահից ԱՄՆ–ը դադարեցրեց Թուրքիայում գործող իր դեսպանատներում և հյուպատոսարաններում ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրմա գործընթացը։
Մեթե Ջանթյուրք - Ստամբուլի հյուպատոսարանի այս աշխատակիցը 2018թ․ հունվարից Թուրքիայում տնային կալանքում է գտնվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |