Տարածաշրջան10:47, 17 Օգոստոս 2018
Իրաքցի հոգևորականը կոչ է արել աջակցել Թուքրիային ամերիկյան պատժամիջոցների հարցում

Իրաքյան Քուրդիստանում «Աշխարհի մահմեդական գիտնականների միության» ներկայացուցիչ և մահմեդական հոգևորական Ահմեդ Փենջևենին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմ է սկսել։
Նա կոչ է արել ամբողջ աշխարհինն պայքարել ԱՄՆ-ի ծրագրերի դեմ։ Վերջինս Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները որակել է որպես «արկածախնդրություն»:
«Տնտեսական պատերազմն Էրդողանի և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AP) կուսակցության դեմ իրականացվող ծրագրերի մի մասն է կազմում»,- համոզմունք է հայտնել Փենջեվենին։
Իրաքցի հոգևորականը կոչ է արել ամբողջ մահմեդական աշխարհին աջակցել Թուրքիային։
Նա նշել է նաև, որ եթե Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը հաջողությամբ պսակվեր, ապա Թուրքիան կհայտնվեր չափազանց ծանր վիճակում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների գլխավոր պատճառը ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն է, ով Թուրքիայում շարունակում է մնալ կալանավորված։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |