Տարածաշրջան12:29, 17 Օգոստոս 2018
Վանում հայտանբերվել է քուրդ գրոհայինների թաքստոց

Վանի նահանգում ուժայինները շարունակում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնել:
Այդ շրջանակներում Վանի Բաշքալեի շրջանում սպանվել է մեկ քուրդ գրոհային: Վանի նահանգային ժամդարմերիայի աշխատակիցների կողմից կանխարգելիչ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՔԲԿ-ի մեկ թաքստոց:
Հետախուզական աշխատանքների ժամանակ առգրավվել է 1 AK-47 տեսակի ինքնաձիգ, 2 մարտական գլխիկ, 2 նռնակ, 3 AK-47-ի փամփշտակալ, 50 գրամ C4 պլաստիկ պայթուցիկ, 6 մարտկոցի բլոկ, 400մ մալուխ և այլ պարագաներ:
Փախուստի դիմած մյուս զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |