Մշակութային07:18, 20 Օգոստոս 2018
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա ընդմիջումից հետո կրկին պատարագ կմատուցվի
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մինչ այժմ պատարագներ չեն մատուցվել անվտանգության որոշակի նկատառումներով։
Արդեն բազմաթիվ հայտեր են ստացվել տուրիստական գործակալությունների կողմից, իսկ հյուրանոցներում մարդիկ սկսել են ամրագրման գործընթացները։
Նախորդ տարիներին անցկացված պատարագներին մասնակցել են բազմաթիվ մարդիկ Հայաստանից, Թուրքիայից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։
Թեմային անդրադարձել է Վանի առևտրա-արդյուաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ Մուրադ Բեյազը։
«Վանը կարող ենք դարձնել Թուրքիայի կրոնական (ուխտագնացային) տուրիզմի կարևոր կենտրոններից մեկը: Հայերը նման ակնկալիք ունեն»։
Նա նկատել է տվել, որ Ստամբուլից, Հայաստանից և աշխարհի շատ երկրներից հայեր են գալիս Վան, որպեսզի մասնակցեն պատարագին։
Իսկ Վանի մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության պետ Մուզաֆեր Աքթուղն ասել է.
«Զբոսաշրջիկները հետաքրքրված են այն եկեղեցիով, որտեղ պատարագ է մատուցվում։ Այդ իսկ պատճառով այցելուների քանակը շարունակաբար աճում է»։
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |