Տարածաշրջան11:33, 20 Օգոստոս 2018
«Մեր տնտեսության դեմ հարձակումը ոչնչով չի տարբերվում մեր դրոշի կամ աղոթքի վրա կատարված հարձակումից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քուրբան բայրամի» (Զոհաբերության տոն) կապակցությամբ թուրք ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև օրակարգային խնդիրներին:
«Մեր տնտեսության դեմ հարձակումը ոչնչով չի տարբերվում մեր դրոշի կամ ազանի (մուսուլմանական աղոթք) վրա կատարված հարձակումից: Նպատակը նույնն է: Նպատակը Թուրքիան և թուրք ազգին ծնկի բերելն ու ստրկացնելն է: Հազար ու մի խարդախությամբ, որոգայթներով Թուրքիան ծնկի բերել չկարողացողները եթե կարծում են, որ արտարժույթի փոխարժեքի միջոցով են մեզ ծնկի բերելու, շատ շուտով կտեսնեն, որ սխալվում են»:
Էրդողանն իր խոսքն ուղղել է նաև հաջ (ուխտագնացություն) կատարելու նպատակով Սաուդյան Արաբիայում գտնվողներին.
«Պաղեստինից մինչև Սիրիա, Հարավային Ասիայից մինչև Թուրքիստան, աշխարհի տարբեր վայրերում բռնության ենթարկվող բոլոր հալածյալների փրկության համար աղոթում եմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |