Քաղաքական11:19, 20 Օգոստոս 2018
New York Post «Էրդողանը Թուրքիան տանում է դեպի աղետ»
Ամերիկյան «New York Post» պարբերականում հրապարակվել է «Էրդողանը Թուրքիան տանում է դեպի աղետի» վերնագրով հոդված, որտեղ խոսվում է Թուրքիայի նախագահի վարած քաղաքականության, ինչպես նաև թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին։
Պարբերականը գրում է, որ թուրք-ամերիկյան լարվածության տեսանելի պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական էնդրյու Բրանսոնն է, սակայն մյուս թաքնված պատճառներից է «միապետ Էրդողոնի՝ Թուրքիան ոչնչացման ճանապարհով տանելու վճռականությունը»։
Աղբյուրը նշում է, որ Էրդողանը Թուրքիայում իշխանության եկավ տնտեսական մի շարք խոստումների հաշվին։ Գալով իշխանության՝ նա մի քանի խոստում տվեց, բայց ընդդիմադիրների հետ ունեցած տարաձայնությունները գրեթե ոչնչացրեցին նրա արած գործերը։
Անդրադարձ կատարելով Բրանսոնի գործին՝ նշվում է, որ Բրանսոնն Էրդողանի «միակ պատանդը չէ: Նրա թիրախում է նաև ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ապրող գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի, քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Փեթուլլահ Գյուլենը։ Վերջինս մեղադրվում է 2016թ. Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Տեղեկություններ է հաղորդվում, որ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում կալանավորվել է 50.000 մարդ, իսկ աշխատանքից հեռացվել՝ 110.000 պետծառայող։
Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո Էրդողանը ավելի ամրապնդեց իր դիրքերը, սակայն վերջինիս վարած քաղաքականությունը վնաս է հասցնում Թուրքիայի տնտեսությանը։
«Շարքային քաղաքացիները տառապում են և կշարունակեն տառապել։ Մինչդեռ Էրդողանի կատարածքայլերը ցույց են տալիս, որ դա իրեն առանձնապես չի հուզում»,- եզրափակվում է հոդվածը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |