Քաղաքական09:04, 20 Օգոստոս 2018
Սերբիայի արտգործնախարար. «Սերբիան երբեք չի ներգրավվի հակաթուրքական դաշինքում»
Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը պաշտոնական այցով եկել է Թուրքիա` մասնակցելու հյուպաստոսարանի բացմանը Անթալիայում: Բացման արարողությունից հետո Դաչիչը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիս են կազմակերպել:
Դաչիչը նշել է, որ 2016թ. հեղաշրջման փորձի ժամանակ Սերբիան ոչ թե սպասել է, թե ինչ կպատահի նախագահ Էրդողանին, այլ անմիջապես դատապարտել է հեղաշրջման փորձը:
«Սերբիան երբեք չի ներգրավվի հակաթուրքական դաշինքում»:
Դաչիչը, հիշեցնելով վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի և Սերբիայի հաճախակի կազմակերպվող այցելությունները, ընդգծել է, որ 2017թ. հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի` Սերբիա կատարած այցի ընթացքում սկիզբ դրվեց մի նոր ժամանակաշրջանի:
Դաչիչը նաև նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ թափ են ստացել, մասնավորապես տնտեսական հարաբերությունները հարթ են ընթանում և դրանից երկու երկրներն էլ գոհ են: Թուրքիայի հետ նպատակ կա զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Սերբիայի արտգործնախարարը նշելով, որ բացված հյուպատոսարանը երկու երկների միջև հարաբերություններն ավելի է զարգացնելու, ասել է. «Հաջորդ տարի նշելու ենք դիվանագաիտական հարաբերությունների 140 ամյակը: Մենք ցանկանում ենք էլ ավելի զարգացնել մեր բարեկամական հարաբերությունները»:
Սերբ նախարարը շեշտել է այն հանգամանքը, որ սերբ զբոսաշրջիկների համար Անթալիան շատ կարևոր վայր է, որտեղ էլ և բացվում է հյուպատոսարանը: Այդ հյուպատոսությունը ծառայելու է և Թուրքիայում ապրող բալկանյան, և Սերբիայում բնակվող մուսուլման ժողովուրդների շահերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |