Տնտեսական13:45, 21 Օգոստոս 2018
ԵՄ-ը Թուրքիային խորհուրդ է տվել ֆինանսական օգնության համար դիմել Արժույթի միջազգային հիմնադրամ

ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Գյունտեր Օթինգերը հայտարարել է, որ Եվրամիության բյուջեից Թուրքիային ուղղակի օգնություն չի տրամադրվելու: Օթինգերը տեղեկացրել է նաև, որ այս պահին չի քննարկվում Գերմանիայի կողմից Թուրքիային ֆինանսական օգնության տրամադրման հարցը:
Եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ «օգնություն ստանալու ճիշտ հասցեն Արժույթի միջազգային հիմնադրամն է (IMF-ԱՄՀ) և անհրաժեշտության դեպքում պետք է դիմել «դրամատիկ զարգացումների և լուրջ իրավիճակների» համար հիմնված ԱՄՀ-ին:
Ավելի վաղ էլ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այդ երկիրը չի պատրաստվում մոտ ապագայում ֆինանսական աջակցություն տրամադրել Թուրքիային:
Գերմանիայի կառավարությունը նման հայտարարություն էր արել՝ ի պատասխան Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի այն խոսքերի, թե անկման մեջ գտնվող տնտեսությունը ոտքի հանելու համար իրենք ունեն Գերմանիայի օգնության կարիքը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՀ-ին ունեցած պարտքը մարել է 2013թ.: ԱՄՀ-ին կատարած Թուրքիայի վերջին վճարումը կազմել է 421 մլն դոլար:
Թուրքիան ԱՄՀ-ին անդամակցել է 1947 թվականի մարտի 11-ին, ինչից հետո կողմերի միջև ստորագրվել է 19 ռեզերվային համաձայնագիր: Թուրքիայի հետ համագործակցության շրջանակներում ԱՄՀ-ն ընդհանուր առմամբ հատկացրել է 50 մլրդ դոլար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ երբ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2002թ. Թուրքիայում եկավ իշխանության, ԱՄՀ-ին Թուրքիայի պարտքը կազմում էր 23.5 մլրդ դոլար, որն ամբողջությամբ մարվեց իրենց կառավարման տարիներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |