Տարածաշրջան07:15, 21 Օգոստոս 2018
Չավուշօղլու. «Թրամփը հարկերը բարձրացնելու փոխարեն թող դիվանագիտություն բանեցնի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ամերիկյան «USA Today» թերթում անդրադարձել է թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին՝ ընդգծելով, որ Թրամփը հարկերը բարձրացնելու փոխարեն լավ կանի դիվանագիտական ճանապարհը փորձի:
Նրա բնորոշմամբ՝ «Իր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ազգային շահերը կիսող մի դաշնակցին օտարացնելը նշանակում է ինքն իրեն արգելափակել»:
Կիսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն տեսակետը, որ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական բյուջեն պետք է ավելացվի՝ Չավուշօղլուն նշում է. «Սակայն Թուրքիան թիրախավորող պատժամիջոցները և պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներն օտարացնում են մի երկրի, որը ՆԱՏՕ-ի առաջին շարքերում է գտնվում որպես դաշնակից»:
Շեշտելով, որ Թուրքիան շարունակելու է մնալ որպես դաշնակից՝ Չավուշօղլուն հիշեցնում է. «2006թ. ՆԱՏՕ-ն իր առջև նպատակ էր դրել, որ անդամ երկրների համախառն ներքին արդյունքի 2%-ն ուղղվի ռազմական ծախսերին: Ցավոք, այս նպատակին ուղղված քայլեր արեցին շատ քիչ թվով երկրներ: Թուրքիան իր առջև նպատակ է դրել 2024թ. հասնել այդ նպատակին: Միևնույն ժամանակ մենք ՆԱՏՕ-ի ամենահին և աշխարհագրական առումով ռազմավարական դիրք ունեցող դաշնակիցն ենք, որ հզորությամբ երկրորդ տեղն զբաղեցնող իր բանակով իրականացնում է հարավային թևի պաշտպանությունը»:
Թուրքիայի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամաքնին, որ Ինջիրլիքի ռազմական ավիաբազան անփոխարինելի դերակատարում է ունեցել և ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցներն, ըստ նրա, նպատակ ունեն ազդել թուրքական տնտեսության վրա և միևնույն ժամանակ բացասաբար են անդրադառնում ԱՄՆ-Եվրոպա առևտրային հարաբերությունների տեսանկյունից:
Մատնանշելով, որ ԱՄՆ Առևտրային պալատն էլ է քննադատում Թրամփի վարած քաղաքականությունը՝ Չավուշօղլուն կոչ է անում «վերջ տալ նման անպատասխանատու մոտեցմանը»:
«ԱՄՆ-ն և Թուրքիան բազմաթիվ կարևոր խնդիրների շուրջ տարբեր մոտեցումներ կարող են ունենալ, բայցևայնպես ռազմավարական առումով դաշնակիցներ են: Որպեսզի բոլոր կողմերի համար լավ լինի, մեր միջև առկա հակասություններին հարկ է մոտենալ դիվանագիտորեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |