Միջազգային09:58, 22 Օգոստոս 2018
Նուման Քուրթուլմուշը թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին գործողությունների նոր պլան է առաջարկել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը նշել է այն քայլերը, որոնք Թուրքիան պետք է ձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին։
Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Կանադայի և այլ երկրների հետ ունեցած հարաբերություններին` թուրք գործիչն առկա միջազգային իրավիճակը բնութագրել է որպես «առևտրային պատերազմ»։ Նա համոզմունք հայտնել, որ Թրամփը պարզապես փորձության է ենթարկում Թուրքիային, ուզում է հասականալ՝ Թուրքիան ի՞ր հետ է, թե՞ հակառակ ճակատում է։
Քուրթուլմուշն առաջարկել է 4 ոլորտի վերաբերող գործողությունների մի ծրագիրը, որին, ըստ նրա, Թուրքիան պետք է հետևի ԱՄՆ-ի հետ առկա հարաբերությունների պայմաններում։
1․ Եվրամիություն
Թուրքիան պետք է կարգավորի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։ Դրանք տնտեսապես դրական ազդեցություն կարող են ունենալ Թուրքիայի վրա։ Պետք է պահ առաջ լուծել Թուրքիա–ԵՄ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերն ու վերացնել լարվածություն առաջացնող գործոնները։
2․ Չինաստան
Ամենակարճ ժամկետում պետք է ապահովել Չինաստանի հետ հարաբերությունների սերտացումը։ Քուրթուլմուշի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները շատ կարևոր մակարդակի են հասել, այս տարի մեծ թվով չինացի զբոսաշրջիներ են սկսել այցելել Թուրքիա։ Սրանից հետո էլ պետք է ավելի մեծ թափով զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը։
3․ Ռուսաստան և ԱՄՆ
Պետք է նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է հիմնովին վերակառուցել։ Իհարկե, առևտրի ոլորտում ազգային արժույթին և ոսկու վրա հիմնված դրամական համակարգին անցումը, BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն – խմբ․) անդամ դառնալու Թուրքիայի մտադրությունը, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը կարող են մտահոգած լինել ԱՄՆ-ին։ Բայց ԱՄՆ-ը երբեք չի խզի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պետք է ցույց տալ ԱՄՆ-ին, որ եթե Թուրքիան տարածաշրջանում թուլանա, դա ԱՄՆ-ին որևէ օգուտ չի բերի, այլ միայն կթուլացնի նրա հենակետերը այս տարածաշրջանում», - ասել է ԱԶԿ փոխնախագահը։
4․ Կառուցվածքային փոփոխություն
Թուրքիան պետք է իր ներսում կառուցվածքային փոփոխություններ կատարի, և դա առաջին հերթին վերաբերում է տնտեսության ոլորտին։ Եվ այդ փոփոխություններն արդեն չի կարելի հետաձգել ու պետք է իրականացնել որքան հնարավոր է շուտ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |