Տարածաշրջան13:37, 22 Օգոստոս 2018
Թուրքիայում սպանվել է PKK-ազդեցիկ ղեկավարներից մեկը

Թուրքիայի Գյումյուշհանե նահանգի Քյուրթուն շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների միջև։
Բախման հետևանքով սպանվել է 2 քուրդ զինյալ, որից մեկը (Օմեր Բարըշ), PKK-ի ազդեցիկ ղեկավարներից էր և ներառված էր Թուրքիայի կողմից որոնվող ամենավտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։ Նա երկար ժամանակ հետախուզվում էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից։ Որպես գլխագին, նրա համար սահմանվել էր 4 մլն թուրքական լիրա։
Բարըշը Թուրքիայի սևծովյան տարածաշրջանի PKK-ի պատասխանատուն էր ։
Աղբյուրը հաղորդում է, որ Բարըշը տարիներ առաջ մասնակցել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա իրականացված հարձակմանը։
Հարձակման հետևանքով Քըլըչդարօղլուն մարմնական վնասվածքներ չեր ստացել, սպանվել էր Ժանդարմերիայի 1 ծառայող:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |