Տարածաշրջան09:48, 22 Օգոստոս 2018
Թուրքիային սպառնում է փախստականների նոր ալիք

Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի կողմից տեղի ահաբեկիչների և ընդդիմադիր ուժերի դեմ սկսված ռազմական գործողությունների հետևանքով 250.000 փախստական կարող է գաղթել դեպի Թուրքիա:
Թուրքիայի կառավարության մոտ կանգնած աղբյուրները հրապարակել են զեկույց, որտեղ խոսվում է, թե փախստականների նոր ալիքը ինչպիսի վտանգներ կարող է պարունակել Թուրքիայի համար: Գլխավոր վտանգն այն է, որ այդ փախստականների մեջ կան նաև բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ:
Այդ իսկ պատճառով նշվում է, որ եթե նման բան պետք է տեղի ունենա, ապա Թուրքիայի համապատասխան ծառայությունները պետք է չափազանց աչալուրջ լինեն և պարզեն, թե թուրք-սիրիական սահմանը հատած մարդիկ ովքեր են:
Նշվում է, որ Իդլիբում կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև բախումների ժամանակ փրկվածները կփորձեն փախուստի դիմել դեպի Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |