Գիտակրթական06:59, 22 Օգոստոս 2018
Վրաստանի իշխանություններն ակտիվ պայքարում են գյուլենական դպրոցների դեմ

Վրաստանի «Սևծովյան միջազգային համալսարանը» առաջիկա 1 տարվա ընթացքում իրավունք չի ունենա կազմակերպել ուսանողների ընդունելություն։ Պատճառը չմարված պարտքերն են, որոնք կազմում են շուրջ 1մլն 700.000 թուրքական լիրա (280.000 դոլար):
Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ 1995թ. հիմնված այդ համալսարանը գտնվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հովանու ներքո, որի առաջնորդ՝ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Վրաստանի կրթության նախարարության աշխատակից Թամար Սանիքիձեն այդ համալսարանի ղեկավարությանը մեղադրել է հարկերից խուսափելու մեջ։ Նա տեղեկացրել է, որ համալսարանի գույքն ամբողջովին առգրավված է այս պահին։
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում, Բաթումիում, կան ևս մի քանի կրթական հաստատություններ, որոնք գտնվում են գյուլենական համայնքի հովանու ներքո։
Ներկա պահին Վրաստանում գյուլենական համայնքի հովանու տակ գտնվող 4 դպրոց շարունակում է գործել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |