Հասարակական06:53, 23 Օգոստոս 2018
Թուրքիայում թմրանյութեր օգտագործողների նվազագույն տարիքը հասել է 9-ի
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է ներկայացրել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։
Աղբաբան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում թմրանյութերի օգտագործման նվազագույն տարիքը հասել է 9-ի։ Թուրքիայում սինթետիկ կանաբինոիդների (թմրանյութի տեսակ) օգտագործումը 5 տարում 15 անգամ ավելացել է։ Այսպիսով, երկրում թմրանյութեր օգտագործողների թիվը հասել է մի քանի միլիոնի։
Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (EMCDDA) կողմից 2017թ․ վերաբերյալ կազմված զեկույցի համաձայն՝ Թուրքիան սինթետիկ թմրանյութերի օգտագործման արդյունքում արձանագրված մահվան դեպքերի թվով եվրոպական երկրների շարքում առաջին հորիզոնականում է։ 2017թ․ Թուրքիայում բարձր չափաբաժնով թմրանյութերի օգտագործման արդյունքում 580 մահվան դեպք է գրանցվել։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում այդ թիվը կազմել է 2․400։
Ընդ որում, եթե նախորդ տարիներին թմրանյութերից մահացողների միջին տարիքը 35-ն էր, ապա վերջին տարիներին երիտասարդների մահացության թվի աճի հետևանքով միջին տարիքը հասել է 31-ի։
Վիճակագրության համաձայն՝ 1990թ․ Թուրքիայում թմրանյութերից կախվածության ունեցող քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 381․200, 2016թ․ այդ թիվը արդեն հասնում էր 664․906–ի։ Թուրքիայի առևտրի նախարարության տվյալների համաձայն՝ 2017թ․ միայն երկրի սահմանային անցակետերում 26․4 մլն․ տոննա թմրանյութ է հայտնաբերվել, ինչը 8 անգամ ավելին է նախորդ տարի սահմանին առգրավված թմրանյութերի քանակից։
Վերջին 10 տարում թմրանյութերից կախվածության և դրանց չարաշահման արդյունքում բուժում ստացողների թիվը Թուրքիայում աճել է 25 անգամ։ Ընդ որում, մինչև 15 տարեկանների շրջանում թմրանյութերի օգտագործումը աճել է 92 տոկոսով։ Թմրանյութերից կախվածության դեմ բուժում ստացողների 40 տոկոսը կազմում են 15-19 տարեկանները, 30 տոկոսը՝ 20-24 տարեկանները, 11 տոկոսը՝ 25-29 տարեկանները։
Հավելենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում թմրանյութերից կախվածություն ունեցողների թիվը կազմում է շուրջ 39․5 մլն։ 2017թ․ թմրանյութերի չարաշահումներից ողջ աշխարհում մահացել է 207․000 մարդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |