Իրավական07:17, 23 Օգոստոս 2018
Թուրքիան անընդունելի է համարել ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու պահանջը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կատարած հայտարարությանը:
Բոլթոնը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները կարող են վայրկենապես վերջ դնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա ճգնաժամին, եթե ազատ արձակվի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին:
Իբրահիմ Քալընը պատասխանել է, որ Թուրքիան իրավական պետություն է և շարունակելու է հոգևորական Բրանսոնի դատական գործընթացը, և Միացյալ Նահանգները պետք է հարգի թուրքական դատարանի որոշումը:
Քալընը ընդգծել է. «ԱՄՆ-ն, անտեսելով դատական գործընթացը, մի շարք պահանջներով է հանդես գալիս: Իհարկե, անընդունելի է: Միացյալ Նահանգները չի կարող պահանջել մեկ ուրիշ երկրից մի բան, որը իր երկրում չի կարող անել»:
Բոլթոնի ասածն ապացույցն այն բանի, որ Թրամփի իշխանությունը տնտեսական պատերազմում թիրախավորել է իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն համաշխարհային առևտրական պատերազմ սկսելու համար օգտագործել է առևտուրը, մաքսատուրքերը և պատժամիջոցները, իսկ Թուրքիան այլ երկրների հետ միասին աշխատել է սահմանափակող և պատժիչ միջոցառումների դեմ:
Նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Թուրքիան նպատակ չունի տնտեսական պատերազմ սկսել, սակայն չի էլ կարող լռել:
Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |