Տարածաշրջան12:13, 23 Օգոստոս 2018
Թուրքիայի օդուժը սկսել է պարեկային ծառայություն իրականացնել Քանդիլում

Թուրքիայի օդուժը հերթական անգամ հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանը, որտեղ գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան։ Ոչնչացվել են քուրդ զինյալների թաքստոցներ։
Ռազմական գործողության ընթացքում օգտագործվել են «F-16» տիպի կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Թուրքիայի օդուժի 2 ռազմական ուղղաթիռ էլ Քանդիլի լեռներում սկսել են պարեկային ծառայություն իրականացնել։
Հիշեցվում է նաև, որ ավելի վաղ Հյուսիսային Իրաք մտած Թուրքիայի ցամաքային ուժերի որոշ ստորաբաժանումներ այժմ հասել են Սիդեքան շրջան, որը բավական մոտ է Քանդիլին։
PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Հիշեցնենք, որ Թուրքիայում կայացած արտահերթ ընտրություններից առաջ՝ նախըտրական քարոզարշավի ընթացքում, Թուրքիայի իշխող կուսակցության անդամները հայտնել էին, որ թուրքական ստորաբաժանումներն արդեն մտել են Հյուսիսային Իրաք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |