Հասարակական09:24, 23 Օգոստոս 2018
Աշխարհի 34 երկրում կա սպանված թուրք զինվորների 80 գերեզմանոց
Թուրքիայի պաշտպանության նախարարության և «Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալության» (TİKA) տեղեկություններով՝ աշխարհի 34 երկրում կա 80 գերեզմանոց, որտեղ թաղված են թուրք զինվորներ։
Վերջիններս հիմնականում ծառայել են Օսմանյան կայսրության բանակում։ Նրանք մասնակցել են կայսրության կողմից աշխարհի տարբեր ծայրերում մղած պատերազմներին։ Հիմնականում սպանվել են առաջին համաշխարհային պատերազմի 15 տարբեր ռազմաճակատներում։ Սակայն կան նաև այնպիսինները, ովքեր սպանվել և թաղվել են ավելի վաղ տարիներին։
Թուրք զինվորների գերեզմաններ կան Ադրբեջանում, Եգիպտոսում, Իրաքում, Կիպրոսում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ճապոնիայում և այլուր:
Ադրբեջանում կա թուրք զինվորների 9 գերեզմանոց։ Այդ զինվորները սպանվել են 1918թ. Կարմիր բանակի դեմ մղված կռիվների ժամանակ։
Կիպրոսում կա թուրք զինվորների 8 գերեզմանոց։ Դրանք էլ հիմնականում սպանվել են Թուրքիայի զինված ուժերի կողմից 1974թ. Կիպրոսի օկուպացման ժամանակ։
Հետաքրքրական է, որ Ճապոնիայում ևս կան թուրք զինվորների գերեզմաններ։ Ըստ տեղեկությունների՝ դրանք Օսմանյան կայսրությանը պատկանող նավի անձնակազմի անդամներն են։ Վերջիններիս նավը 1890թ. վթարի էր ենթարկվել Ճանպոնիայի ջրերում և խորտակվել։ Նավի անձնակազմի մի մասը փրկվել է։ Փրկվածների մեջ է եղել նաև Օսմանյան կայսրության սուլթան, հայատյաց Աբդուլ համիդ 2-րդի հատուկ դեսպան Օսման փաշան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |