Տնտեսական11:35, 23 Օգոստոս 2018
Շվեդիայում համոզված են, որ Թուրքիայի տնտեսական ճգնաժամը սպառնալիք է Եվրոպայի համար

Շվեդիայի քաղաքական շրջանակներում համոզված են, որ ներկա պահին Թուրքիան ամենամեծ սպառնալիքն է ստեղծում այս երկրի տնտեսության համար։ Մասնավորապես «Ձախերի» կուսակցության նախագահ Յունաս Շյոսթեդը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել․
«Էրդողանը միայն Թուրքիայի համար չի ժողովրդավարական աղետի պատճառ դարձել, նա վատ առաջնորդ է ողջ տարածաշրջանի համար։ Նա երկիրը տանում է դեպի տնտեսական կործանում։ Երբ հանդիպում են այնպիսի երկու կերպար, ինչպիսիք են Էրդողանը և Թրամփը, ամեն ինչ կարող է պատահել»։
Շվեդ պատգամավորի կարծիքով՝ չնայած այն բանին, որ Թուրքիայի տնտեսությունն առանձնապես մեծ չէ, այդ երկրի տնտեսական խնդիրները կարող են անդրադառնալ եվրոպական բանկային համակարգի վրա։
Մյուս կողմից, Շվեդիայի ֆինանսների նախկին նախարար Անդերս Բորգը նույնպես մտահոգություն է հայտնել Թուրքիայի տնտեսական վիճակի վերաբերյալ՝ համարելով, որ Թուրքիան շատ ծանր ճգնաժամ է ապրում։
Բորգը նկատել է, որ նախագահ դառնալուց հետո Դոնալդ Թրամփը բոլորովին այլ արտաքին քաղաքականություն է վարում՝ օգնելու փոխարեն կործանիչ հարվածներ հասցնելով այլ երկրների տնտեսություններին։ Իսկ Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պղնձի համար սահմանված հավելյալ հարկերը, ըստ շվեդ գործչի, էլ ավելի վատթարացրին Թուրքիայի առանց այդ էլ վատ վիճակը և Էրդողանի կառավարությանը կանգնեցրին ֆինանսական քաոսի սպառնալիքի առաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |