Տարածաշրջան09:38, 23 Օգոստոս 2018
Վանի նահանգում PKK-ի 2 զինյալ է սպանվել

Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Գյուրփընարի շրջանում թուրք ուժայինների կողմից իրականացված գործողությունների հետևանքով սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 2 զինյալ, որոնցից մեկը` կին:
Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ ՔԲԿ-ի զինյալների` քաղաքացիների դեմ հարձակումը կանխվել է թուրքական ժանդարմերիայի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Գյուրփընարի շրջանում գտնվող Թըրշին բարձրավանդակում երկրում ՔԲԿ-ի մի խումբ գրոհայիններ պատրաստվում էին հարձակում գործել:
Այն վայրում, որտեղ ապաստանել էին գրոհայինները` առգրավել են կազմակերպության բազմաթիվ փաստաթղթեր և նյութեր:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։ Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է PKK-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |