Տարածաշրջան12:32, 24 Օգոստոս 2018
Թուրք պատգամավոր. «Թուրքիայի համար շատ հուզիչ է մարդկանց մորթող-ուտողների գովաբանությունը»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Հուսեյն Այգունը մեկնաբանել է «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հայտարարությունը` թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։
Բաղդադին այդ գրառման մեջ նշել էր, որ ԱՄՆ-ն այժմ թույլ իրավիճակում է գտնվում և դրա վառ ապացույցն է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Բրանսոնի հետ կապված ճգնաժամը։ Վերջինիս պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել են։
Թուրք պատգամավորի կարծիքով՝ դրանով ալ Բաղդադին իր աջակցությունն է հայտնում Բրանսոնի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը։ Թուրքիան կտրականապես մերժում է Բրանսոնին ազատ արձակելու ԱՄՆ-ի պահանջները։
Թուրք նախկին պատգամավորը այդ գրառման մեջ նշել է.
«ԻՊ-ի առաջնորդ ալ Բաղդադին իր ձայնագրության մեջ գնահատում է Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ հարցում գովաբանում է Թուրքիայի դիրքորոշումը։ Մեզ համար շատ հուզիչ է տարատեսակ ջիհադիստների, իսլամիստների և մարդկանց մորթող - ուտողների՝ վերջին շրջանում հատկապես բորբոքված «սերը» Թուրքիայի նկատմամբ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |