Քաղաքական09:36, 24 Օգոստոս 2018
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կրկին հանդիպելու են
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը մեկ շաբաթ հետո հանդիպելու են Մոսկվայում: Նկատենք, որ նախորդ շաբաթ Մոսկվայում Սերգեյ Շոյգուի հետ հանդիպում ունեցել էին Աքարը և Ֆիդանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին օգոստոսի 24-ին հանդիպելու է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Շոյգուի և Աքարի հանդիպման ընթացքում քննարկվելու է սիրիական հարցը:
Հայտարարության մեջ ասվում է, որ թուրք-ռուսական համագործակցության վերաբերյալ նախորդ շաբաթ սկսված բազմակողմանի երկխոսությունը շարունակվելու է: Շոյգուն և Աքարը քննարկելու են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում վերջին զարգացումները Սիրիայում:
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Շոյգույի և Աքարի՝ օգոստոսի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը կառուցողական է եղել: Այդ հանդիպման ընթացքում հատուկ կարևորություն է տրվել Սիրիայում հումանիտար իրադրության կարգավորմանը սեղմ ժամկետում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |