Քաղաքական11:06, 24 Օգոստոս 2018
Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս տարի սա Չավուշօղլուի 6-րդ հանդիպումն է ռուս պաշտոնակցի հետ:
Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ավարտին նախարարները զրուցել են լրագրողների հետ:
Լավրովը նշել է, որ հանդիպման առանցքը եղել է Սիրիան: Նա նաև հայտնել է, որ ջանքեր են գործադրվելու, որպեսզի սիրիացի փախստականները վերադառնան իրենց երկիր:
Լավրովը անդրադարձել է նաև Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թվի կտրուկ աճին և այդ կապակցությամբ հայտնել, որ առաջիկայում կլինի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացում:
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև զբոսաշրջությունից մինչև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը խանդի զգացում է առաջացնում ԱՄՆ-ի մոտ:
Չավուշօղլուն ասել է. «Առաջիկա տարիներին ավելի լավ են ընթանալու մեր հարաբերությունները»:
Արտգործնախարար Չավուշօղլուն, խոսելով Սիրիայի մասին, նշել է, որ հավատարիմ են մնալու Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությանը: Նաև ասել է, որ Սիրիայում քաղաքական լուծման համար սահմանադրությունը պարտադիր է և հավելել, որ Իդլիբի հակամարտության գոտու պաշտպանությունը, թե' հումանիտար և թե' ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր է, ուստի Իդլիբում ռազմական լուծումը աղետալի կլինի:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Սիրիայում հրադադարի շարունակման համար անհրաժեշտ է Ռուսաստանի հետ շարունակել համագործակցությունը:
Սերգեյ Լավրովը մինչ Չավուշօղլուի հետ հանդիպումը, լրագրողների հետ հարզազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում միշտ էլ խորհրդակցության ենթակա թեմաներ կան: Առևտրի և էկոնոմիկայի ոլորտներում հարաբերությունները, հումանիտար և ռազմատեխնիկական համագործակցությունը բավական ինտենսիվ է ընթանում:
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մոտ ժամանակներս հանդիպելու են:
Չավուշօղլուն օրվա ընթացքում հանդիպելու է նաև Ռուսատանի նախագահ Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի հետ միասին երաշխավոր երկրներ են Սիրիայում: Թուրքիայի նախաձեռնությամբ Աստանայում կայացած սիրիական հարցով Մոսկվայի և Թեհրանի հետ համաձայնության շրջանակում Սիրիայում հայտարարվել է 4 առանձին հակամարտության գոտիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |