Ռազմական11:58, 24 Օգոստոս 2018
Թուրքիայում մեծ դժգոհություն է առաջացրել Թրամփի նոր ռազմական նշանակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար նշանակել գեներալ –լեյտենանտ Քենեթ Ֆ․ ՄաքՔենզիին։ Թուրքական մամուլը Թրամփի այս առաջարկը գնահատել է որպես նոր հակաթուրքական քայլ՝ առանց այդ էլ լիովին սառեցման եզրին գտնվող թուրք-ամերիկյան հարաբերությունների ֆոնին։
Բանն այն է, որ ընդամենը ամիսներ առաջ, երբ Էրդողանը Սիրիայում իրականացնում էր «Եփրատի վահան», իսկ այնուհետև նաև՝ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունները, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խստորեն քննադատում էին Թուրքիայի զինուժի գործողությունները։ Այդ քննադատություններից ամենախիստը, ըստ թուրքական մամուլի, հնչեցվել էր հենց ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ –լեյտենանտ ՄաքՔենզիի կողմից։
Վերջինս հայտարարել էր, որ Թուրքիայի նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը զրոյացնում է ԱՄՆ-ի ներկայության կարևորությունը Սիրիայում։ Նա հավելել էր նաև, որ Թուրքիայի գործողությունները վնասում են և իրենց, և տարածաշրջանին։
Եթե ԱՄՆ սենատը հավանություն տա այս առաջարկին, ապա առաջիկա ամիսների ընթացքում ՄաքՔենզին Կենտրոնական հրամանատարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ջոզեֆ Վոթելին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |