Տարածաշրջան09:11, 27 Օգոստոս 2018
Թուրքիայի օդուժի հարվածներից Դերսիմում բռնկվել են նոր հրդեհներ

Թուրքիայի օդուժը շարունակում է հրթիռակոծել Դերսիմում (Թունջելի) գտնվող քուրդ զինյալների դիրքերը։
Այդ հրթիռակոծությունների ընթացքում 1 շաբաթ առաջ անտառային հրդեհներ էին բռնկվել, որոնք մարվել էին տեղի բնակչության ջանքերով, քանի որ պատկան մարմիններն անգործության էին մատնվել և որևէ կերպ չէին խոչընդոտել հրդեհի տարածմանը։
Եվ ահա մեկ շաբաթ անց Թուրքիայի օդուժին պատկանող երկու ուղղաթիռները նորից հրթիռակոծել են քուրդ զինյալների դիրքերը Դերսիմում։ Դրա հետևանքով Բալի և Մուշքիրեք շրջաններում հրդեհներ են բռնկվել։
Նոր հրդեհներին է անդրադարձել դերսիմցի արվեստագետ Ֆերհաթ Թունչը։ Վերջիինս քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին կոչ է արել ձեռնարկել համաատասխան միջոցներ Թուրքիայի իշխանությունների արած քայլերի դեմ։
«Սա կոտորած է։ Նրանք ցանկացան ասել, թե մենք շարունակելու ենք վառվել։ Ոչնչացվում են ոչ միայն ծառեր, այլև Դերսիմի ապագան։ Առանց ժամանակ կորցնելու պետք է պայքարել հրդեհների դեմ և անհրաժեշտ է բոլոր կուսակցություններին և կառույցներին համապատասխան կոչ հղել։ Եթե շարունակենք դիտորդի կարգավիճակում մնալ, ապա կկորցնենք Դերսիմը»,-ասել է Թունչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |