Տարածաշրջան10:20, 27 Օգոստոս 2018
Էրդողանը հայտարարել է նախագահական նոր պալատ կառուցելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բիթլիսի (Բաղեշ-խմբ.) նահանգի Ահլաթ (Խլաթ-խմբ.) շրջանում նախագահական պալատի կառուցման մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մանազկերտի ճակատամարտում (1071թ.) սելջուկների տարած հաղթանակի 947-րդ ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի ժամանակ:
Խլաթում ելույթ ունեցած Էրդողանը, հիշեցնելով Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի արտահայտած «Խլաթին նախագահական պալատ կսազեր» արտահայտությունը, ասել է.
«Խլաթին նախագահական պալատ կսազի, քանի որ Ալփասլան սուլթանն իր վրանը այստեղ է դրել: Մենք էլ, որպես նրա ժառանգներ նույն տեղում վրան կհիմնենք»:
Էրդողանը հայտնել է նաև, որ արդեն խոսել է Բիթլիսի նահանգապետի ու Խլաթի քաղաքապետի հետ, որոնք սկզբում առաջարկել են 1071քմ հողատարածք առանձնացնել պալատի կառուցման համար, սակայն ինքը չի համաձայնել՝ ասելով, որ պալատն անհրաժեշտ է կառուցել առնվազն 5000քմ տարածության վրա:
«Քաղաքապետն էլ ոգևորվեց՝ առաջարկելով 10000քմ տարածք»,- պատմել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |