Իրավական11:47, 27 Օգոստոս 2018
3-ամյա երեխայի հետ թուրքական բանտում պահվող կինը վերադարձել է Գերմանիա

2017թ. մայիսի 6-ին Թուրքիայում կալանավորված, իսկ հետագայում պայմանականորեն ազատ արձակված «Etkin» (ETHA) լրատվական գործակալության թղթակից և թարգմանիչ, ազգությամբ թուրք, Գերմանիայի քաղաքացի Մեշալե Թոլուն վերադարձել է Բեռլին։
Թուրքական դատարանը Թուլուին պայմանականորեն ազատ արձակելուց հետո նրա նկատմամբ Թուրքիայից դուրս գալու ժամանակավոր արգելք էր սահմանել։ Այդ արգելքը լրացել է այս տարվա օգոստոսի 20-ին։
Թոլուն մեղադրվում էր Թուրքիայում արգելված «Մարքսիստ-լենինիստ կոմունիստական կուսակցության» (ՄԼԿԿ- MLKP) անդամ լինելու, ինչպես նաև վերջինիս օգտին քարոզչություն անելու մեջ։
Աղբյուրը հաղորդում է, որ թղթակիցը Թուրքիայում պահվում էր կանանց համար նախատեսված բանտախցում։ Ընդ որում նրա հետ բանտում էր գտնվում նաև իր 3-ամյա որդին։
Գերմանիա վերադառնալուն պես Թոլուն զրուցել լրատվամիջոցների հետ։
«Այսօր ես այստեղ եմ, սակայն հազարավոր իմ գործընկերներ, ընդիմադիրներ, փաստաբաններ և ուսուցիչներ շարունակվում են կալանքի տակ պահվել։ Ամուսնուս թողեցի այնտեղ։ Որդիս էլ այս տեղին պետք է հարմարվի, գերմաներեն է սովորելու»։
Տեղեկացնենք, որ Թոլուի ամուսնուն՝ Սուաթ Չորլուին, առաջադրվել են նմանատիպ մեղադրանքներ նրա նկատմամբ առայժմ գործում է երկրից դուրս գալու արգելքը։ Այդ իսկ պատճառով նա չի կարողացել կնոջ և երեխայի հետ վերադառնալ Գերմանիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |