Հասարակական12:15, 27 Օգոստոս 2018
Թուրքիայի ներքին գործերի նախարարի սկանդալային հայտարարությունը
Օգոստոսի 25-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի էր ունեցել «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնության անդամների 700-րդ նստացույցը: Այն ցրվել էր թուրքական ոստիկանության կողմից ձեռնարկված կոշտ միջոցներից հետո:
Այս դեպքերի առթիվ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պարզաբանել է, որ ցույցը ցրելու պատճառն այն է, որ ցանկանում են վերջ դնել շահագործմանը և խաբեությանը:
«Թող բոլորը իմանան, որ այս ժողովուրդը 100 տարի առաջ չի հանձնել իր երկիրը սրանց պապերին և այսօր նույնպես չի հանձնի նրանց անբարո ժառանգներին»:
Ի պատասխան Սոյլուի այս հայտարարությանը՝ Թուրքիայում հայտնի լրագրող Ահմեթ Շըքը Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել:
Նշել է, որ պիտի իմանալ, որ Թուքրիան չի հանձնվել նաև երեկվա ու այսօրվա միջև եղած անդունդը իրենց շահերով լցնող նեյլոնե հերոսներին:
Գրառման մեջ Ահմեթ Շըքը նաև կիսվել է 2011թ. «Շաբաթօրյա մայրեր»-ի հետ Էրդողանի (այդ ժամանակ վարչապետ) հանդիպման արխիվային տեսանյութերով:
«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ՀԺԿ/CHP) Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն նույնպես բացասաբար է արձագանքել Սոյլուի վերոնշյալ արտահայտությանը:
Նա Twitter-ում գրել է, որ Սոյլուի հայտարարության իմաստն այն է, որ երկրում «խորքային պետությունը» իրականացնում է հանցագործություններ, որոնք բացահայտված չեն և դրանց համար լինի մայր, թե այլ մեկը, չի կարող ղեկավարությանը հարց բարձրացնել այդ մարդկանց ճակատագրերի մասին, չի կարող արդարություն փնտրել և սուգ պահել:
Հիշեցնենք, որ նստացույցին մասնակցել է նաև հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը: Ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել, սակայն Փայլանը և ցույցին մասնակից HDP-ի այլ պատգամավորներ թույլ չեն տվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |