Հասարակական06:24, 27 Օգոստոս 2018
Թուրքիայի ոստիկանությունը Գարո Փայլանի դեմ կիրառել է բիրտ միջոցներ (լուսանկարներ)
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտնվել է Ստամբուլում տեղի ունեցած բախումների էպիկենտրոնում ։
Օգոստոսի 25-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի էր ունեցել «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնության անդամների 700-րդ նստացույցը: Տարիներ շարունակ ամեն շաբաթ օր Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց հավաքվում են 1980-90-ականների քրդական շարժման ժամանակ կալանավորված ու բանտերում անհայտ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ դարձած անձանց մայրերը, մերձավորները և բողոքի ակցիա անցկացնում։
Թուրքական ոստիկանության կողմից ձեռնարկված կոշտ միջոցներից հետո նստացույցը ցրվել է: Այն պահին, երբ ոստիկանությունը սկսել է տարածքից հեռացնել նստացույց իրականացնող քաղաքացիներին, Գարո Փայլանը փորձել է կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ի պատասխան դրան՝ ոստիկանությունը Փայլանի դեմ ևս կիրառել է բիրտ ուժ և հեռացրել տարածքից։ Այնուհետև բերման ենթարկվել, որոնց մեջ եղել են նաև լրագրողներ։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ նստացույցին մասնակցել է նաև հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը: Ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել, սակայն Փայլանը և ցույցին մասնակից HDP-ի այլ պատգամավորները թույլ չեն տվել։
Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե մահակներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |