Տարածաշրջան06:47, 28 Օգոստոս 2018
ԱՄՆ-ից պատվիրակություն է մեկնել Թուրքիա՝ բանակցելու F-35 կործանիչների և S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ

ԱՄՆ և Թուրքիայի միջև լարված հարաբերություններին զուգահեռ երկու երկրներն էլ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելքեր փնտրել բանակցությունների միջոցով: Ստեղծված լարվածության պատճառներից մեկն էլ Թուրքիայի և Ռուսաստանի միջև «S-400» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի գործարքի վերաբերյալ կայացած վերջնական համաձայնությունն է:
ԱՄՆ-ն շարունակում է քայլեր ձեռնարկել Թուրքիային այդ գործարքից ետ պահելու ուղղությամբ: Այդ նպատակով Թուրքիա է մեկնել ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը:
Քննարկումներն ընթացել են Թուրքիային ամերիկյան «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցման, ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գործարքի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հարցերի շուրջ:
ԱՄՆ-ի պատվիրակությունը թուրքական կողմին կոչ է արել հրաժարվել «S-400» ՀՕՊ համակարգերի գործարքից՝ նշելով, որ հրաժարվելու պարագայում կվերանա «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարման արգելքը:
Թուրքական կողմն էլ իր հերթին մեղադրել է ԱՄՆ-ին PKK-ի դեմ պայքարում Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու մեջ և պահանջել, որ Վաշինգտոնը հրաժարվի հակաթուրքական մոտեցումներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |