Իրավական07:51, 28 Օգոստոս 2018
Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի դատական գործը քննվելու է Սահմանադրական դատարանում

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության պատճառ հանդիսացող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործն արդեն քննելու է Սահմանադրական դատարանը:
Բրանսոնի ազգությամբ հայ դատապաշտպան Ջեմ Հալավուրթը նշել է, որ Սահմանադրական դատարանը վերջին ատյանն է, ու դրանից հետո կսպառվեն Թուրքիայում ներքին իրավական միջոցները: Եթե դատարանը բացասական որոշում կայացնի, ապա կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Փաստաբանը կարծում է, որ եթե Սահմանադրական դատարանը գործի ամբողջովին իրավական սահմաններում, ապա Բրանսոնը պետք է ազատ արձակվի: Նա նաև ընդգծել է, որ իրենք առաջնորդվում են իրավական ընթացակարգով և գործում օրենքի տառին համապատասխան:
ՄԻԵԴ-ի նախկին դատավոր Ռըզա Թյուրմենը, անդրադառնալով Բրանսոնի դատական գործի քննությանը Սահմանադրական դատարանում, հայտնել է, որ Բրանսոնի փաստաբանը ճիշտ է գործում և դատական գործընթացն այժմ անցնում է «ամենավտանգավոր փուլը»:
Թյուրմենը նշել է, որ ինչքան ձգձգվեց բանտարկության և հետո տնային կալանքի հետ կապված գործընթացը, այնքան օրինախախտումներն էլ ավելի շատացան:
Դրանից զատ ՄԻԵԴ-ի նախկին դատավորը պարզաբանել է, որ շատ կարևոր է, որ Սահմանադրական դատարանը հստակ որոշում կայացնի` ամեն տեսակ ճնշումից հեռու, դատական գործի ողջ մանրամասները քննելով, բացահայտի դատական գործընթացում տեղի ունեցած բոլոր սխալները:
Թյուրմենը նույնպես տեղեկացրել է, որ եթե Սահմանադրական դատարանը բացասական որոշում կայացնի, ապա դատական գործը քննվելու է ՄԻԵԴ-ում, որը կարող է հայտարարել, որ Թուրքիայի ՍԴ-ն չունի արդյունավետ ներքին իրավական միջոցներ:
Ակնկալվում է, որ Բրանսոնի հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեղադրանքով կալանավորված Էնդրյու Բրանսոնի խափանման միջոցը հուլիսի 26-ին (2018թ.) թուրքական դատարանը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ի իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար:
Բրանսոնի փաստաբանն գոստոսի 17-ին դատարանին դիմել է Բրանսոնի նկատմամբ սահմանված տնային կալանքը և Թուրքիայի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու միջնորդությամբ, սակայն այս անգամ ևս դատարանը մերժել էր առարկությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |