Միջազգային10:47, 28 Օգոստոս 2018
Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ին․ «Մենք ոչ թե գնորդ ենք, այլ դաշնակից»

Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Ամերիկյան պատվիրակությունում տեղ են գտել Ներկայացուցիչների պալատի անդամներ Միշել Թուրները, Ջոն Գարամենդին և Ջոն Մարինոն, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդականի օգնական Ռոբերտ Հուդը։
Ամերիկյան պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի մասնակցությամբ հանդիպումներ է ունեցել նաև մեջլիսում, ինչպես նաև՝ Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության ընկերության (TAI) ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների հիմնական օրակարգային թեման ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի և «F-35» ռազմական ինքնաթիռների գնման հարցն է։ Կոնգրեսականները տեղեկացրել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «S-400» համակարգերի հետ կապված տեխնիկական փորձաքննություն է իրականացնում, որի արդյունքում 60 օրվա ընթացքում եզրակացություն կներկայացվի կոնգրեսին։ Այդ եզրակացությունը նպատակ ունի պարզելու՝ արդյոք «S-400»-ները համապատասխանում են ՆԱՏՕ-ի զինանոցին։
Թուրքական աղբյուրի համաձայն՝ ամերիկյան պատվիրակությունը թուրքական կողմին հետևյալ ուղերձն է հղել․ «Դեռ ժամանակ կա, եթե թուրքական կողմը հրաժարվի «S-400» գնելուց, կոնգրեսը կարող է չեղարկել «F-35»-ների՝ Թուրքիային հանձնելու տարեթվի հետաձգման որոշումը»։ Ի պատասխան՝ թուրքական կողմն ընդգծել է, որ Թուրքիան ոչ թե գնորդ է, այլ ԱՄՆ-ի դաշնակիցը։ Թուրքիան հիշեցրել է, որ կոնգրեսը հակաթուրքական որոշումներ է կայացնում՝ կոչ անելով փոխել որդեգրված բացասական դիրքորոշումը։
Բանակցությունների ընթացքում թուրքական կողմը բարձրացրել է նաև PKK–ի (Քուրդիստանի բավորական կուսակցություն) հարցը՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում իր պարտավորությունները չկատարելու մեջ։
«Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան կարևորել է նաև FETÖ-ի (Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում) առաջնորդ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |