Ռազմական07:57, 28 Օգոստոս 2018
Կադրերի ճգնաժամ Թուրքիայի օդուժում

Թուրքիայի զինված ուժերի կողմից նամակ է ուղարկվել զինվորական համակարգից թոշակի գնացած և այժմ քաղաքացիական ավիացիայի ոլորտում աշխատող 100 օդաչուի:
Պատճառն այն է, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ձախողումից հետո մեծ թվով զինվորականներ՝ այդ թվում ռազմական օդաչուներ, ըստ թուրքական իշխանությունների՝ հեղաշրջման փորձը նախաձեռնող, ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով կալանավորվեցին՝ հեռացվելով ԶՈՒ համակարգից:
Դրա հետևանքով ստեղծված կադրային ճգնաժամը հատկապես ընդգծված արտահայտվեց Թուրքիայի օդուժում: Ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ թուրքական կառավարությունը բազմաթիվ քայլեր ձեռնարկեց, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք այնքան էլ արդյունավետ չէին:
Եվ ահա Թուրքիայի ԶՈՒ-ն հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ հրավեր ուղարկելով թոշակառու դարձած 44-50 տարեկան 100 նախկին օդաչուի: «Պահեստային օդաչու» կոչվող այս ծրագրով նախատեսվում է, որ արդեն թոշակի անցած նախկին օդաչուները կամավորության սկզբունքով պետք է անցնեն 34-օրյա վերապատրաստման դասընթացներ, որից հետո տարվա մեջ երկու կամ երեք անգամ մասնակցեն տանսօրյա ճամբարների, պահպանեն ռազմական պատրաստվածության մակարդակը: Օդաչուները նաև վարձատրվելու են:
Ծրագիրը նախաձեռնող անվտանգության մասնագետները նշում են, որ թեև այս պահին օդաչուներն ակտիվ կարգավիճակում չեն լինելու, սակայն պատերազմական գործողությունների դեպքում անմիջապես պատրաստ են լինելու համալրելու օդուժի շարքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |