Տարածաշրջան10:29, 28 Օգոստոս 2018
Թուրքիան ցանկանում է Կիպրոսի ափերի մոտ ռազմածովային բազա հիմնել

Թուրքիան ցանկանում է հրատապ կերպով Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին հիմնել ռազմածովային բազա։ Ըստ թուրքական «Yeni Şafak»-ի՝ նման առաջարկ է արել Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը։
Ինչպես գիտենք. Կիպրոսի ափերում կան էներգետիկ պաշարներով հարուստ տարածքներ, որոնցից ցանկանում են օգտվել ինչպես Հյուսիսային Կիպրոսը, այնպես էլ Կիպրոսի Հանրապետությունը։ Հունական կողմը պնդում է, որ այդ պաշարներից կարող են օգտվել միայն իրենք, թուրքական կողմը պնդում է, որ իրենք էլ հավասարապես իրավունք ունեն դրանցից օգտվելու:
Թուրքիայի արտգործնախարարությանը ուղղված առաջարկության մեջ ասվում է, որ ստեղծվելիք ռազմաբազան ամրապնդելու է Հյուսիսային Կիպրոսի և Թուրքիայի դիրքերը Միջերկրական ծովում։ Նշվում է, որ դրանով կանխվելու է «ծովի էներգետիկ պաշարներով հարուստ տարածքների օկուպացումը այլ երկրների կողմից»։ Ռազմաբազայի առկայությունն ամրապնդելու է նաև Հյուսիսային Կիպրոսի դիրքերը կիպրոսյան հիմնախնդրի շուրջ շարունակվող բանակցային գործընթացում։
Առայժմ Թուրքիայի արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն չի արել։
Աղբյուրը նշում է, որ ռազմաբազայի կառուցումը կարևոր է նաև նրանով, որ մի շարք արևմտյան երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Դանիան, մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևմտյան հատվածում։
Թուրքիան փորձում է մոռացության չմատնել նաև Հյուսիսային Կիպրոսում գտնվող Գեչիթքալե օդանավակայանը, որն այժմ փակված է։ Այն նույնպես մեծ կարևորություն է ունեցել տարածքում Թուրքիայի դիրքերի ամրապնդման համար։ Նախկինում Թուրքիայի ռազմական ինքնաթիռներն այդ օդանավակայանում վայրէջք էին կատարում։ Հնարավոր է, որ այդ ռազմաբազան նորից վերաբացվի, սակայն դրա համար անհրաժեշտ է բարձր լարման հոսանքալարեր անցկացնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |