Ռազմական12:39, 28 Օգոստոս 2018
Թուրքիան լրացուցիչ ուժեր է կուտակում թուրք-սիրիական սահմանին (տեսանյութ)

Թուրքիայի զինված ուժերը շարունակում են լրացուցիչ ուժեր կուտակել թուրք-սիրիական սահմանին։ Օգոստոսի 28-ի առավոտյան սահմանամերձ Քիլիս նահանգի պարեկային կետերով անցել են թուրքական տանկեր և զինվորներ։ Վերջիններս մոտեցել են Օնջուփընար և Չոբանվեյ սահմանային անցակետերին։
Աղբյուրը պնդում է, որ լրացուցիչ ուժերի կուտակումը պայմանավորված է Թուրքիայի կողմից Սիրիայի Մանբիչ քաղաքում և Թել Ռըֆաթ շրջանում ռազմական գործողություններ սկսելու մտադրության հետ։
Մանբիչում և Թել Ռըֆաթում տեղակայված են Սիրիայի քրդական ուժերի զգալի մասը:
Հիշեցնենք, որ չնայած Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության էին նախկինում հասել Մանբիչից Սիրիայի քրդական ուժերի դուրսբերման վերաբերյալ, այնուամենայնիվ հետագայում պարզվեց, որ քրդերը ամբողջովին դուրս չեն եկել քաղաքից։ Դրա վերաբերյալ Անկարան Վաշինգտոնին բազմիցս զգուշացրել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |