Հասարակական08:38, 28 Օգոստոս 2018
Նախարարը պահանջում է իր ղեկավարած հաստատություններում փակցնել «Էրդողանի դիմանկարը»
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարածքային կառավարման գլխավոր վարչության կողմից պատրաստված և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի ստորագրությամբ հրապարակված շրջաբերականից հետո նահանգային, ոստիկանական վարչություններում, ոստիկանական տեղամասերում փակցվելու է Թուրքիայի նախագահ Էրդողանի դիմանկարը:
Նախարար Սոյլուի հրապարակած շրջաբերականում նշվում է. «Մեր նախարարության անունից խնդրում եմ կենտրոնական միավորների, դրանց կից հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության, ոստիկանական գլխավոր վարչության, ափամերձ անվտանգության հրամանատարության և սրանց կից ոստիկանական տեղամասերի մուտքերում փակցնել հարգարժան նախագահի լուսանկարը»:
Ինչպես նշվում է շրջաբերականում նախագահի լուսանկարը անհրաժեշտ է, որ ձեռք բերեն հետևյալ կայքից` «www.illeridaresi.gov.tr»:
Ինչպես հայտնում է շրջաբերականը, հաստատությունների ներկայացուցիչները պետք է գնան լուսանկարչական ստուդիաներ և գունավոր պատճենեն նախագահ Էրդողանի դիմանկարը (չափը` 50x70սմ), որից հետո փակցնեն հաստատությունների մուտքի մոտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |