Միջազգային13:06, 28 Օգոստոս 2018
Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Էմանուել Մակրոնի առաջարկին

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ հայտարարությանը։ Թուրքական կողմը հայտարարել է, որ իրենք վստահ քայլերով ընթանում են դեպի ԵՄ լիարժեք անդամակցություն։
Արտգործնախարարի խոսնակ Համի Աքսոյը տարածել Է ԱԳՆ-ի հետևյալ հաղորդագրությունը. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ օգոստոսի 27-ին Փարիզում կազմակերպված դեսպանների կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի եվրաանդամակցության մասին հնչեցրած արտահայտությունները մենք ափսոսանքով ենք ընդունում։
2016թ․ հուլիսի 16-ի հեղաշրջման փորձից հետո մեր երկիրը բավական ծանր ժամանակաշրջան է ապրել։ Սակայն անցյալ ամիս «արտակարգ դրության» ռեժիմը դադարեցվել է։ Թուրքիան վերադարձել է բնականոն կյանքին։ Եվ հատկապես կառավարման նախագահական համակարգին անցնելուց հետո Եվրամիության պահանջած բարեփոխումների առումով առաջընթացի փուլ է սկսվել։ Մեր երկրի վերաբերյալ Մակրոնի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս, որ նա շատ հեռու է Թուրքիայի իրականությունը հասկանալուց՝ չնայած, որ մենք գրեթե ամեն հարթակից բազմիցս բարձրաձայնում ենք այդ մասին»։
Արտգործնախարարությունը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և ԵՄ անդամակցության թեկնածու։ Շեշտվել է, որ երկիրը Եվրամիության հետ բազմակողմանի համագործակցություն է իրականացնում՝ սկսած ահաբեկչության դեմ պայքարից մինչև փախստականների ճգնաժամի դեմ պայքար։
«Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Մակրոնի ելույթում մի քանի անգամ հնչեցին «իսլամիստ» և «իսլամական ահաբեկչություն» արտահայտությունները։ Ուզում ենք մեկ անգամ ևս հիշեցնել, որ ահաբեկչությունը կրոն, ազգություն և ռասսա չի ճանաչում և այդ չարիքը որևէ կոնկրետ կրոնի հետ կապելը ծայրաստիճան սխալ ենք համարում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է մտածի Թուրքիայի հետ նոր տեսակի հարաբերություններ կառուցելու մասին։ «Մի՞թե մենք կարող ենք շարունակել Թուրքիայի հետ քննարկել նրա ԵՄ անդամակցության հարցը, երբ Թուրքիայի նախագահը ամեն օր նորից ու նորից հաստատում է հակաեվրոպական պանիսլամիստական օրակարգը։ Հետևաբար, պետք է մտածել ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ այդ երկրի հետ ռազմավարական գործընկերություն սկսելու մասին», - ասել էր Մակրոնը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |